Պարոն Սարգսյան տուրիզմի զարգացման համար միջոցներ չեք խնայում, շատ բարի: Իսկ երիտասարդներին աջակցման համար վերջին ժամանակներում ինչ ե՞ք արել: Եթե տուրիստները իրենց այցերով օգուտ են բերում պետությանը, իսկ այդ դեպքում պարապության մտանված երիտասարդները ինչ անե՞ն: Բիոզուգարաների վրա ծաղսած գումարը իրոք շատ մեծ է, բայց եթե Դուք այն համարում եք օգտակար՝ թող այդպես լինի: Բայց նրանցից մեկը ընդհանրապես չի աշխատում, իսկ մյուսն էլ օրեկան մի քանի ժամ: Հասկանում որ նրանց վրա պատկառելի գումար եք ծախսել և շաբաթ կիրակի օրերին նրանց հանգիստ են տրամադրում, բայց կարելի է չէ զուգարաններին մի կողմ դնել և աջակցել երիտասարդներին: Լավ հասկանալով այն, որ Հայաստանում ծանոթ-բարեկամ սխեման առաջնայինն է՝ բա նրանք, որ չունեն ծանոթ-բարեկմ՝ նրանք ի՞նչ անեն: Կոնկրետ ֆակուլտետներում՝ մարդիկ ավարտում են Կարմիր դիպլոմով և ուշադիր հետևում են թե ինչպես են իրենց տարին մեկ անգամ դասերին ներկայացած ընկերները տեղավորվում աշխատանքի, իսկ իրենք՝ մնումտանը: Չե՞ք կարծում, որ արտագաղթի թիվ մեկ պատճառը հենց երիտասարդների պարապ մնալու խնդիրն է: Պարոն Սարգսյան՝ անձամբ ես, եթե ունենաի հնարաբորություն աշխատելու իմ մասնագիտությամբ՝ կդժգոհեի՞: Բնականաբար ոչ: Ինչպես նաև ինձ նման մյուս մյուսները՝ լավ վիճակից չէ, որ բողոքում ենք: Երկիրը առաջ տանողը հենց երիտասարդներն են՝ որոնք ներկայիս Հայաստանում մատնված են անուշադրության: Միլիոններ ծաղսող և ԲՈւՀ ավարտողներից շատ քչերն են, որ աշխատում են: Պարոն Սարգսյան այնքան ցավալաի է, որ Կարմիր դիպլոմը երիտասարդները համարում են «օժիտի» ճոխություն: Որ աղջիկների մեծ մասը համալսարան է գնում իրենց ապագա կեսերին այնտեղ հանդիպելու և ոչ թե ուսում ստանալու համար: Շատ ցավալի է, որ տղաները ասում են՝ գնամ համալասարան սովորեմ մինչև Ռուսաստանից կկանչեն:
Պարոն Սարգսյան երիտասարդների խնդիրները պետք է առաջ բոլոր ոլորտներից՝ քանզի մենք ենք ապահա Հայաստանի տերը և անգրագետ, պարապության մատնված, խոպաններում կոփված սերունդը՝ ոչինչի ունակ չէ:
Հ.Գ. Պարոն Սարգսյան խնդրում եմ առաջնային ուշադրություն դարձնել երիտասարդ սերնդին և հետո բիոզուգարաններին և անիմաստ փողեր ծախսող տուրիստներին: Հավատացեք խելացի և աշխատունակ երիտասարդությունը ավելի մեծ օգուտ կբերի ՀՀ-ին քան միլիոնավոր տուրիստներ:
Հ.Գ.Գ. Պարոն Սարգսյան միքտս շատ թերի է՝ քանզի ունակ չեմ այն ամբոջովին տառերին հանձնելու, սակայն եթե ժամանակ և ցանկություն գնտենք մեծ հաճույքով լրատվամիջոցների առաջ Ձեզ կներկայացնեմ ներկայիս հայ երիտասարդների բազմաթիվ խնդիրները:
Հ.Գ.Գ.Գ. Անձամբ ես ունեմ պահեստային մեկ քոլեջի վկայական և մեկ Կարմիր Դիպլոմ՝ ներկայումս չեմ աշխատում, բայց ձգտում ունեմ ՀՀ-ում գտնել իմ տեղը որպես մասնագետ:
Կներեք տառասխալներիս և կետադրական բացթողումների համար՝ գրառումս արել եմ մեկ շնչով և չեմ ցանկացել մաքրագրել: