Ցավը, վիշտը, մորմոքը մեծ է... Ընկեր, բարեկամ, գրչընկեր ՎՐԵԺ ԻՍՐԱՅԵԼՅԱՆՆ այլևս չկա... Մուշեղ Գալշոյանից հետո՝ Սասնո ամենամեծ կորուստը, ամենամեծ ցավը... Մուշեղին ,,դավադիր,, գնդակն սպանեց, Վրեժն ինքն իր ձեռքով..., որպեսզի չտանջվի, այլևս ցավ չզգա...
1990-ին մի կարճ շրջան միասին թերթ հրատարակեցինք, Գյումրու տպարանն էր մեր հանդիպավայրը... հիմա Վրեժն արդեն հավերժության երկնքից է նայելու բոլորիս ու հանդիպելու մեր կարոտների մեջ...
Ցավակցություններս եմ հայտնում Վրեժ Իսրայելյանի հարազատներին, իմ լավ ընկերներ Լիլիթ Գալստյանին, Ռոլանդ Շառոյանին...
Գրողի զավակներին, կնոջը.
,,Սիրուն ջան, հո Աստված քեզ ողբ ու կական թափելու համար չի ծնել։

Իմ պես փառահեղ ամուսին ունես։ Էն սնդուկը տեսնո՞ւմ ես, մեջը լիքը ձեռքի կեղտ է՝ դոլա՜ր, եվրո՜, ռուսական ռուբլի՜… Ուզեմ՝ դատավոր կկաշառեմ կամ էլ մի ջահել, անբան գրող կվարձեմ, որ նստի ու իմ փոխարեն պատմվածք գրի։

Չէ, ավելի արդյունավետ կծախսեմ. եղած-չեղածը մի լարախաղացի կտամ, թող Դավիթաշենի կամրջի անդունդի վրա պարան ձգի ու իր հունարը արար աշխարհին ցույց տա։ Ամենքը թող տեսնեն, որ անդունդն այնքան էլ սարսափելի չէ, որքան թվում է։ Վերջիվերջո, մեր անդունդն է, մեր կյանքն է. կարելի է ճոճվե՜լ, ճոճվե՜լ ու այդ ճոճքի մեջ մի այնպիսի պատմվածք հյուսել, որին տիրանալու համար պետությունները սկսեն իրար գզել,,։