Բրիտանացի աճպարար, հիպնոսացնող եւ իլյուզոնիսը Դեռեն Բրաունին արգելել են խաղալ կազինոյում: Այս մասին հայտնում է Scotsman-ը: Բիրմինհեմի խաղասրահներից մեկում հայտարարել են, որ թույլ չեն տալու Բրաունին բլեքջեք խաղալ: Պատճառաբանություն նրանք չեն տվել:
Ինքը' աճպարարը պատմել է, որ ընկերների հետ է այցելել կազինո, բայց աշխատակիցները իրեն արգելել են նստել սեղանի կողքը: Բրաունին թույլատրել են դիտել, թե ինչպես են խաղում ընկերները: Նա ասել է, որ իր համար զարմանալի չէր, երբ թույլ չեն տվել խաղադրույք կատարել, քանի որ Մեծ-Բրիտանիայի մի շարք կազինոներում եւս ինքը ոչ ցանկալի հյուր է: