Խորհրդանշական է, որ այսօր, Երեխաների իրավունքների պաշտպանության օրը, մեկնարկել են միասնական քննությունները:
Կրթության իրավունքը մեր երեխաների կարևորագույն իրավունքներից մեկն է:
Նախարարությունը հետևելու է քննությունների ընթացքին և իր լիազորությունների շրջանակում արձագանքելու է դիմորդներին հուզող հարցերին:
Հաջողություն եմ մաղթում բոլոր դիմորդներին, համբերություն' իրենց ծնողներին և ուսուցիչներին:
Բոլոր խնդիրները լուծելի են: