Արքայազն Չարլզը մտերիմ ծանոթ է գտել Էջմիածնի գյուղերից մեկում: Վինձորների գերդաստանի մտերիմ ծանոթը՝ գյուղացի Վանիկն է, ով առանձնապես գործ չունի, բայց շատ է սիրում կանանց, հատկապես՝ իրենց գյուղի, ավելի կոնկրետ՝ իրենց թաղի, հատկապես՝ Մկրտիչի: Այսպես, երբ արքայազնը Էջմիածնում է եղել, նրան է մոտեցել Վանիկն ու ասել՝ "Ես ճանաչում եմ Ձեր մոր՝ Բրիտանիայի թագուհուն, նա իմ մտերիմ ծանոթն է, հետևաբար, Դուք էլ՝ իմ մտերիմ ծանոթն եք": Արքայազնը, բնականաբար, տարակուսել է, ու հարցրել է՝ գյուղացուն, թե՝ "այդ ինչպես": Վանիկը սիրով պարզաբանել է. "Տեսեք, ես մեր գյուղապետի մտերիմ ծանոթն եմ, մեր գյուղապետը՝ մեր մարզպետի մտերիմ ծանոթն է, հետևաբար, մարզպետը՝ հանգամանքների բերումով, իմ մտերիմ ծանոթն է: Արդեն նա, մտերիմ ծանոթն է մեր նախագահի, կնշանակի, մեր նախագահը՝ ինչ–որ իրադարձությունների պարագայում, կամ դեպքով, կարող է լինել և իմ մտերիմ ծանսթը: Դե մեր նախագահն էլ ճիշտ է Ձեր մոր մտերիմ ծանոթը չէ, բայց ճանաչում է. նրանք հանդիպել են: Փոխարենը մեր նախագահը Եվրոմիության Բարոզոյի մտերիմ ծանոթն է, իսկ վերջինս էլ Ձեր մոր մտերիմ ծանոթն է, ստացվում է, որ մեր նախագահը, հետևաբար՝ ես, Ձեր մոր, հետևաբար՝ Ձեր, մտերիմ ծանոթնէ, հետևաբար՝ եմ": Արքայազն Չարլզը, ապշել է հայ գյուղացու հնարամտությունից ու նրան պարգևատրել "սըր" կոչումով: Այսուհետ գյուղում Վանիկին անվանելու են՝ "սըր" Վանիկ, ճիշտ է, գյուղացի կանայք, իմանալով այդ մասին, ասել են. "Վանիկը միշտ էլ "սեր" ա եղել էլի...":