Գիտնականները կարծում են, որ գլոբալ տաքացման հետևանքով կանհետանան հազարավոր կենդանատեսակներ ու բույսեր՝ գրում է The Irish Examiner-ը:
Ինչպես հայտարարել է Արևելյան Անգլիայի բնական գիտությունների դպրոցի աշխատակից Ռեյչել Ուորենը, անգամ կենդանիների ու բույսերի (ինչպես հազվադեպ, այնպես էլ սովորական) թվաքանակի նվազումը լուրջ խնդիրներ կարող է առաջացնել էկոհամակարգում: Փորձագետի խոսքով՝ ներկայում խոսքն ավելի զանգվածային կորուստների մասին է՝ վտանգված է սովորական կենդանիների մեկ երրորդն ու բույսերի կեսից ավելին:
Ուորենը բացատրել է, որ եթե մինչև 2100 թվականը ջերմոցային գազերի խնդիրը չլուծվի, ապա գլոբալ ջերմաստիճանը կբարձրանա 4 աստիճանով:
Դա կազդի հազարավոր սովորական, հազվադեպ հանդիպող ու անհետացող կենդանատեսակների ու բույսերի վրա, ինչն իր հերթին կազդի օդի որակի, խմելու ջրի, ինչպես նաև զբոսաշրջության ու գյուղատնտեսության վրա: