Դալայ Լամայի կյանքի ուսմունքի 18 կետ, որոնք շատ պարզ են և, միևնույն ժամանակ, չափազանց արդյունավետ:
1. Հաշվի առ, որ մեծ սերն և մեծ ձեռքբերումները նախատեսում են մեծ ռիսկ:
2. Երբ դու պարտվում ես, մի կորցրու այն դասը, որը ստացել ես:
3. Հետևիր երեք կարեվոր կանոնների.
հարգիր ինքդ քեզ
հարգանք ցուցաբերիր ուրիշների նկատմամբ
պատասխանատվություն վերցրու քո բոլոր գործողությունների համար:
4. Հիշիր, որ երբեմն քո ուզած բանը չստանալը, կարող է լինել մեծ հաջողություն:
5. Սովորիր օրենքները, որպեսզի իմանաս, թե դրանք ինչպես ճիշտ խախտել:
6. Մի թող փոքրիկ վեճը վնասի մեծ ընկերությանը:
7. Երբ գիտակցում ես, որ մեծ սխալ ես գործել, անմիջապես քայլեր ձեռնարկիր այն ուղղելու համար:
8. Ամեն օր մի որոշ ժամանակ միայնակ անցկացրու:
9. Ձեռքերդ պարզած պահիր փոփոխություների առջև, բայց մի հեռացիր քո առժանիքներից:
10. Հիշիր, որ լռությունը երբեմն ամենալավ պատասխանն է:
11. Ապրիր լավ և պատվավոր կյանքով. հետո, երբ ծերանաս, հետ կնայես և կվայելես այն ևս մեկ անգամ:
12. Քո տան սիրով լի մթնոլորտը հիմք է քո կյանքի համար:
13. Սիրելի մարդկանց հետ անախորժությունների ժամանակ գործ ունեցիր միայն ներկա իրավիճակի հետ և առաջ մի բեր անցյալում տեղի ունեցածը:
14. Կիսվիր քո գիտելիքներով, քանի որ դա անմահությանը հասնելու միջոց է:
15. Մեղմ եղիր աշխարհի հետ:
16. Տարին մեկ անգամ գնա մի վայր, որտեղ երբևէ չես եղել:
17. Հիշիր, որ ամենալավ հարաբերությունն այն է, որտեղ ձեր սերը միմյանց հանդեպ գերազանցում է իրար հանդեպ ունեցած պահանջը:
18. Դատիր քո հաջողությունն ըստ նրա, թե ինչից ես ստիպված եղել հրաժարվել դրան հասնելու համար: