Շնորհավոր ծնունդտ, Մեծ Գեներալ Արկադի Տեր-Թադևոսյան:
Մի փոքր դրվագ Արկադի Տեր-Թադևոսյանի դրական կերպարի մասին:
Իրական սպան չի կարող չհարգել իր զինվորին:
Մի անգամ ՊՆ-ի վարսավիրանոցում էի: Վարսավիրը կտրում էր մազերս, երբ ներս մտավ գեներալ Տեր-Թադևոսյանը: Ես իսկույն ոտքի կանգնեցի և պատիվ տվեցի: Նա ասաց' նստեք, խնդրում եմ: Նստեց, սպասեց մինչև վարսավիրը ավարտի իմ հետ գործը, նոր նրա մազերը կտրի:
Դա այն տարիներն էին երբ ամենաբարձրաստիճան սպայի մոտ սիրած արտահայտությունը' "կեղտոտ զինվոր" բառակապակցությունն էր: