«Պետք չի մեզ խաբենք, պետք է անկեղծ լինենք, բայց անկեղծ չենք, կանգնում ենք և էլի կեղծում, որը համոզիչ չէ։ Ասում եք քաղաքական գնահատականը տվել է ժողովուրդը, եթե տվել է, որ դուք լավն եք, էլի ինչո՞ւ համագործակցենք։ Հըն, Գրիգորիչ տենց ա չէ՞»,- Վահան Հովհաննիսյանը հարցրեց Գալուստ Սահակյանին։ «Գուցե ոմանք դա չեն հասկանում, դրանով են տարբերվում ելույթները և ձևերը, մենք չենք չարախնդում ձեր անհաջողության վրա, բայց դուք չարախնդում եք, ընդդիմության պառակտումների, ինչքան ձայն են հավաքել, նույնիսկ Առաջին Հանրապետության անկումի վրա։ Եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ»,- հարցրեց Վահան Հովհաննիսյանը։