Ուինսթոն Չերչիլը շատ էր սիրում հայկական կոնյակ և օրական խմում էր մեկ շիշ հանրահայտ «Դվին»: Մի օր նա նկատում է, որ «Դվինը» կորցրել է իր նախկին համն ու որակը: Նա իր դժգոհությունն է հայտնում Ստալինին: Պարզվում է, որ վարպետ Մարգար Սեդրակյանը, որը զբաղվում է «Դվինի» խմորմամբ արտաքսվել է Սիբիր: Չերչիլի խնդրանքով նրան վերադարձնում են և վերականգնում կուսակցականությունը: Չերչիլը նորից սկսում է ստանալ իր սիրելի կոնյակը, իսկ Սեդրակյանին արդյունքում շնորհվում է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում:

arxangelo.info