Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տարբեր պատերազմներում զոհված երեք զինծառայողների մայրերի լուսանկարն ու նշել.

«Գայանե Սահակյանը ապրիլյան պատերազմում հերոսացած Ադամ Սահակյանի մայրն է:

Նազելի Տեր Տերյանը 44-օրյա պատերազմում հերոսացած Ալեն Մարգարյանի մայրն է:

Անահիտ Չիբուխչյանը 44-օրյա պատերազմում հերոսացած Մանվել Գալստյանի մայրն է։

Շնորհավորում ենք մայրության և գեղեցկության տոնի առթիվ։

Նվիրիր քո ծաղիկը՝ կատարելով նվիրաբերություն ի պատիվ մեր հերոսների մայրերի և կանանց։

Միասին՝ հերոսի կողքին:

Աշխարհը փոխելու մեր ընտրած ուղին ժպիտն է, ծաղիկները, հույսն ու սերը՝ դեպի մեր հերոսներն ու հայրենիքը»։