Մարզային հանդիպումները շարունակվում են, այսօր Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում էինք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության անդամ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Խոսեցինք դիմադրության ձևավորման ընթացքի, այդ ուղղությամբ մարզերում կատարվող աշխատանքները ակտիվացնելու անհրաժեշտության մասին: Անդրադարձ կատարվեց նաև դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններին»,- նշել է Սաղաթելյանը: