Օրեր առաջ հրապարակումներ եղան, որ 《դուխով》իշխանությունը 7մլն դոլարով ձեռք է բերել գաղտնալսող Պեգասուս ծրագիրը(ինչը չի հերքվել, եթե փորձեն հերքել էլ' փաստը հնարավոր է ապացուցել), որով ամբողջությամբ վերահսկվում է հեռախոսը։ Որոշ բաց աղբյուրների համաձայն, նույնիսկ, եթե հեռախոսով չեն խոսում, բայց այն մարդու մոտ է' ապա հնարավոր է լսել և տեսաձայնագրել ցանկացած շարժ, նաև ընտանեկան խոսակցությունները։ Ավելի պատկերավոր ասած' հեռախոսով կատարվող ցանկացած բան, կլինի որևէ գրառում անել, նկար նայել, թե բանկային գործարք կատարել' Պեգասուսով վարակված հեռախոսների դեպքում վերահսկվում է, հետևաբար և' ցանկության դեպքում կարող են նաև տնօրինել մարդու հեռախոսով գործողություններն ու գործարքները։ Այսօր արդեն վարչապետի պաշտոնում սեփական շողքից վախեցողը հայտարարում է, թե բջջային հեռախոսը հիմնականում պետք է դառնա մարդու նույնականացման գործիք, մարդը պետք է հեռախոսով ֆինանսական և այլ գործարքներ անի, էս անի, էն անի...
Հարց' այսքանից հետո ո՞նց և ինչու՞ պետք է անցում կատարենք հեռախոսային գործարքների, ընդդիմադիր գործիչները, բիզնեսմենները, քաղաքացիները ու՞մ տված անվտանգության երաշխիքով պետք է օգտվեն《 հեռախոս նույնականացման գործիքից》, և վերջապես, երբ Պեգասուսը սրանք մտցնում են հայկական իրականություն' չե՞ն մտածում, որ իրենցից բացի հավաքագրվող տվյալները նախևառաջ հասանելի են լինելու վիրուս-ծրագիրը գրած կազմակերպության և երկրի համար։