Մեր գերիների նկատմամբ կտտանքների մասին տեղեկությունները թաքցնելու մեջ հավասարաչափ շահագրգիռ են Ալիևն ու Նիկոլը: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ 

«Այս, առաջին հայացքից պարադոքսալ, իրողությւոնը իրականում ունի իր հստակ բացատրությունը: Նիկոլը Հայաստանում Ալիևի պրոքսին է, և Ադրբեջանը շարունակում է իր պատերազմը մեր դեմ, որը ստացել է հիբրիդային բնույթ և որում մեր դեմ կիրառվող հիմնական զենքը հենց Նիկոլն է:

Անբարոյականության սահմաններ այս պատերազմում գոյություն չունեն: Հողատուի խորհրդարանկան վեցնոցները տվայտանքների մեջ են ընկնում ՄԻՊ զեկույցից, նրան սպասարկող "քաղհասարակությունը" բաց տեքստով հարձակվում է Արման Թաթոյանի վրա, իշխանական քարոզիչները լավագույն դեպքում չտեսնելու են տալիս այդ աղաղակող փաստերը:

Նիկոլն ամեն կերպ ուզում է ծածկադմփոց անի մեր ցավը, մեր կորուստները, մեր արյունը, մեր զոհերին ու գերիներին:
Համընդահմուր դեբիլացման դեմ պայքարի օջախները խանգարում են նրան և իր ադրբեջանական սյուզերենին մեռցնել մեր մեջ ցավից ոռնալու, հետո հառնելու ու պայքարելու ցանկությունը:

Ցանկացած այլ պետության պարագայում սեփական քաղաքացիներին պաշտպանելու հրամայականը կստիպեր ՄԻՊ-ի, այլ իրավապաշտպանների զեկույցները դարձնել միջազգային հարթակներում Ադրբեջանի դեմ և հանուն մեր տղաների վերադարձի պայքաի կարևոր գործիք:
Այնինչ ամբողջ պատասխանատվությամբ պնդում եմ և ապացուցում, որ Հայաստանի կապիտուլյանտները չեն դիտարկել ռազմագերիների վերադարձի հարցը որպես կարևոր ու օրհասական:

Մեր դեսպանատները այդ ուղղությամբ գրեթե չեն աշխատում, ԱԳՆ-ից չկա նման հանձնարարական, վարչապետի աթոռին նստած ալիևյան թերմացքը այդ խնդրի մասին միջազգային հարթակներում չի խոսում:

Ինչ էլ արվում է, արվում նրանց ի հակառակ, ի հեճուկս: ՄԻՊ-ը, իրավապաշտպանները, ես, ընկերներս, այլ գործիչներ պարտիզանական պայքար ենք մղում միջազգային հարթակներում ոչ միայն Ադրբեջանի, այլ փաստացի նաև դավաճան իշխանությունների դեմ:
Իշխանություններև բրախել են մեր տղաներին:

Իսկ մե՞նք, «ժողովուրդս»..»։