Միջազգային հարաբերություններում Հայաստանը չունի բարեկամներ, իսկ եթե անկեղծ լինենք, արդեն անգամ թշնամիներ չունի:
Անգամ Թուրքիան ու Ադրբեջանն Հայաստանին թշնամի չեն ընկալում, ուղղակի ունեն դժգոհություններ Ռուսաստանից, որին Հայաստանը, որպես տարածք, դեռ պետք է: Այսինքն, Հայաստանի գոյությունն, ըստ նրանց, պայմանավորված է Ռուսաստանով ու խնդիրները պետք է Ռուսաստանի հետ լուծել: Սա Հայաստան անունը կրող տարածքի համար մրցակցություն է:
Պարզ ձևակերպենք, Հայաստանն անգամ թշնամիների կողմից որպես սուբյեկտ, որպես ինքնորոշված քաղաքական միավորում չի ճանաչվում: Էլ ինչ իմաստ ունի թշնամություն անել մեկի հետ, որն իրեն որպես քաղաքական սուբյեկտ չի ճանաչում, չունի ինքնավարություն, չունի կարծիք, չունի նպատակներ, և հետևապես չի վարում որևէ քաղաքականություն:
Բնականաբար, դա միշտ չի այդպես եղել, դա սկսվել է 2018 թվականից ու իր ավարտական տեսքն է ստացել պատերազմից հետո: Սա չի նշանակու, որ մինչ այդ ամեն ինչ ճիշտ է եղել, եթե ճիշտ լիներ, չէր լինի նաև Իմ Քայլը դաշինքը: 2018 թվականի իշխանափոխության պատճառները դեռ պետք է քննարկել ու պարզաբանել դրա արմատները:
Կարծում եմ, այս ամենն ակնհայտ է, այդ դեպքում ինչի համար եմ սա գրում: Նախ, այս վիճակը ֆիքսելու համար, որը, որքան էլ տարօրինակ չի, ոչ բոլորն են հասկանում:
Երկրորդ պատճառն ավելի ցավալի է: Կարծես թե նախընտրական շրջանում ենք ու պոտենցիալ մասնակիցները պետք է քննարկեին այս վիճակն ու հանրությանն առաջարկեին հնարավոր լուծումները: Նման պարագայում ընտրությունները դառնում են "ընտրություններ", այսինքն, կուսակցությունները հանդես են գալիս առաջարկություններով, իսկ հանրությունն այդ առաջկությունների միջև ընտրություն է կատարում' քաղաքական գործընթաց է ընթանում:
Մենք սա չենք տեսնում: Սա ֆանտաստիկ վիճակ է: Քննարկվում է թալանի հարցը, դավաճանության հարցը, լավ ու վատ լինելու խնդիրը, ով է արևմտամետ ու ով' ռուսամետ, առանց անգամ քննարկելու այդ երկրների քաղաքականությունն այս ռեգիոնում ու դրանից բխող վերաբերմունքը մեր հանդեպ:
Ընտրությունների ողջ իմաստը բերվել է երկու թեզի.
- մեզ ով կփրկի' Ռուսաստանը, թե Արևմուտքը,
- ինչպիսի քաղաքական միավորում ընտրենք, որը չլինի նախկին ու չլինի ներկա, ու եթե ոչ նախկին է, ու ոչ ներկա է, ուրեմը լավն է, թեկուզ կյանքում չի աշխատել, պարզ չէ, թե ինչ միջոցներով է գոյատևում, գլխում ինչ տառականներ կան ու ինչպես է կառավարելու:
Հիմնական փաստարկը "հերթի" հարցն է դարձել, բոլորը համարում են, որ իշխելու իրենց "հերթն" է եկել, առանց պարզաբանելու, թե այդ ով է հերթագրել ու որտեղ է հերթի ցուցակը գտնվում:
Ինչպես տեսնում ենք, քաղաքական դաշտ կոչվածը դեգեներացիայի վիճակում է:
Բայց անգամ դա չէ ամենավատն, այլ այն, որ եթե հանկարծ փորձեք իրական քննարկում ծավալել, որի ժամանակ կարող է կասկածի տակ դրվել "ոչ նախկին, ոչ ներկա" թեզի ապուշություն լինելը, կամ կասկածի տակ դնեք փրկիչ երկրների փրկիչ լինելու թեզը, դուք հարվածի տակ եք դնում հիմնական նախընտրական դոգմաներն ու վերածվում եք թշնամու:
Չի կարելի մտքի անապատի անդորրը խախտել, դա կարող է կասկածի տակ դնել ավազե տնակների ամրությունն ու տապալել նախընտրական հավակնությունները:
Միջազգային հարաբերություններում Հայաստանը չունի բարեկամներ, իսկ եթե անկեղծ լինենք, արդեն անգամ թշնամիներ չունի
11:47 - 14.Ապրիլ.2021
Առաջարկում ենք նաև
01/08/23 13:20
Ես չեմ հասկանում, թե ինչու Երևանի ընտրություններին չգնացինք միասնական «Հանրության թեկնածու»-ով
08/05/13 16:47
Լուսինե Բադալյան.«Քաղաքական գործիչը մարդ չէ»
28/02/24 09:50
«Ժողովուրդ». 2020-ին ՀՀ-ում կալանավորների թիվը եղել է 986-ը, փետրվարի 1-ի դրությամբ՝ 1406-ը
03/02/16 18:38
Ռուս-թուրքական հարաբերություններում առկա խորացող ճգնաժամը մեղմվելու նվզագույն նախադրյալներն անգամ չունի
14/05/14 20:58
Հույս ունեմ Ֆառելի արդեն երկրորդ անգամ նկարահանվող «Happy»-ն որևէ քողարկված նպատակ չունի
02/02/24 14:30
Սկեսրայրս, լինելով ազնիվ և պարկեշտ մարդ՝ այսօր հավասարեցվել է հանցագործների և զրկվել ազատությունից
22/01/24 15:54
Փաշինյանի՝ արևմուտքի հովանու ներքո խաղաղության փնտրտուքները Հայաստանը կանգնեցրել են նոր պատերազմի սպառնալիքի առջև
16/11/23 17:45
Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում չունի․ Ալեն Սիմոնյան
Ամենադիտված
Լրահոս
13:30
Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից ընդգծում է մեր տարածաշրջանում առկա բազմամակարդակ խնդիրները
13:20
Պետության պահպանման տակ գտնվող անձին պետական մակարդակով ահաբեկելը նշանակում է, որ պետություն չկա
11:40
Մի քանի հարյուր մետրի վրա կանգնած զինվորի նկատմամբ իշխանության վերաբերմունքը արտահայտվում է ճառերով. Տիգրան Աբրահամյան
09:05
Սփյուռքում դրա դիմաց խալիներ փռող, Ցեղասպանություն վերապրածների ժառանգներ, լա՞վ եք. Ռուբեն Մխիթարյան
10:20
Վտանգավոր հայտարարություն, հիանալի և արագ կառուցվող «գործնական փաստարկ»` Թուրքիային. Հակոբ Բադալյանը՝ Ցեղասպանության զոհերի անվանացանկի մասին
14:40
Մեր պետությունը մեծ դրեյֆի մեջ է, պատկերացրեք՝ բաց ծովում ինքն իրենից անկախ գնում է․ Հովհաննիսյան
10:40
ԵՄ-ն Բաքվին պետք է հասցնի ուղերձներ առ այն, որ չի հանդուրժի հատկապես խաղաղ բնակիչների թիրախավորումը
14:10
Ամսի 5-ին հայ ժողովրդին կառաջարկվի արևմտյան կոնֆետ՝ Ռուսաստանի և Իրանի հանդեպ «սառնության» դիմաց. Վահե Հովհաննիսյան
13:33
Իրանական տելեգրամյան ալիքներն արդեն մի քանի օր է՝ չեն դադարեցնում Ադրբեջանի հասցեին մեղադրանքները
12:05
Ադրբեջանում քրեական գործեր են հարուցվել և հեռակա հետախուզում հայտարարվել ՀՀ 18 քաղաքացիների նկատմամբ
12:00
Փաշինյանը Հայաստան պետությունը աշխարհաքաղաքական լուրջ խաղացողից դարձրեց աշխարհաքաղաքական «բոմժի» կարգավիճակի. Շարմազանով
13:35
ՀՀ-ում ապրող ցանկացած հայ պիտի գիտակցի, որ վաղը իշխանությունը հենց իր տունը կարող է հանձնել թշնամուն. Աբրահամյան
16:33
Մեր կնքած CEPA-ն վեկտորների համադրում էր, իսկ այսօրվա «եվրամերձեցումը»՝ ՀՀ-ն թնդանոթի միս կիրառելու
16:28
Փաշինյանի «հիմնավորումները» զավեշտալի և քաոսային են․ ԲՈՒՀ-երը Երևանից չհանելու 7 պատճառ․ Աշոտյան
13:20
Սարսռել կարելի է այն մտքից, թե տավուշցիները ինքնապաշպանական խմբեր կստեղծեն պաշտպանվելու համար. Հովհաննիսյան
14:07
Եվրոպան այսուհետ լինելու է այն կոնֆետը, որով իշխանությունը կազմակերպելու է իր բոլոր պրոցեսները. Հովհաննիսյան
11:31
Մինչ Փաշինյանը և թիմակիցները զվարճանքի մեջ են. Ադրբեջանը դիվանագիտական նախապատրաստություն է տեսնում
13:20
Իսրայելը պատերազմին զուգահեռ հասցնում է ամենշաբաթյա ռեժիմով ռազմական մատակարարում հասցնել Ադրբեջանին. Աբրահամյան
13:20
Ինչքան հայոց բանակն էր պարտված Արցախն ազատագրելու ժամանակ, այնքան էլ ռուսական բանակը՝ Ուկրաինայում. Շարմազանով
12:40
Իշխանության մնալը երաշխավորում է աղետ, բայց իշխանափոխությունը մեխանիկորեն չի ենթադրում լավ զարգացում. Վահե Հովհաննիսյան
11:00
ԱԽ քարտուղարի կողմից ՌԴ-ի հասցեին վերջերս հնչեցրած մեղադրանքը մտահոգիչ իրավիճակ է ստեղծում. Աբրահամյան
14:30
Ադրբեջանը արտահոսքի միջոցով փորձում է ՀՀ-ին մեղադրել նախապատրաստվող գործողության մեջ. Աբրահամյան
18:10
Պաշտոնյաներն այնպես են խոսում, կարծես նրանց խնդրանքով չէին ռուս զինծառայողները տեղակայվել ՀՀ-ում․ Տիգրան Աբրահամյան
11:49
Նիկոլը տարածաշրջանային ցլամարտի ձևաչափը դարձնում է 2+1՝ Ադրբեջան, Թուրքիա+Ռուսաստան, հերթում Իրանն է
12:00
Ներքին Հանդում վերջին սադրանքը աստիճանաբար տեղափոխվեց հակառուսական բախումների դաշտ. Աբրահամյան
12:16
Ֆրանսահայ հերոսի մասին հուզիչ տեքստեր հնչեցնողը զուգահեռ երկարացնում է զոհված հերոսի ծնողի կալանքը
10:30
Ալիևի երդմնակալության ելույթը խորքային իմաստով ուղղված էր ոչ միայն ՌԴ-ի, Իրանի,այլ նաև Թուրքիայի դեմ
13:00
ՀՀ-ն երբեք ՌԴ-ից այսքան կախված չի եղել, որքան այսօր՝ Փաշինյանի ձախողված բեմադրությունների պատճառով. Աշոտյան
12:35
ՌԴ-ն դիտորդների տեղակայումն ընդունում է որպես իր ներկայությանը, ազդեցությանն ու հեղինակությանը հասցվող վտանգ