Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ազգային ժողովի մի իրավական տեսանկյունից «օբյեկտ» կա, ով որևէ կերպ չի կարող լինել «սուբյեկտ»` կրկին խոսել է Սահմանադրությունից: Խնդրո առարկա «օբյեկտը» պետք է գիտակցի, որ ՊԵՏՈւԹՅԱՆ ԳԼՈւԽԸ` ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀՆ Է և իր սահմանադրական լիազորությունների իրացումը, հատկապես հենց Սահմանադրությամբ երաշխավորված ՀԱՅԵՑՈՂԱԿԱՆ լիազորությունը` ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ԿՈՊԻՏ ԽԱԽՏՈւՄ: Խախտում չի կարող լինել նույնիսկ Սոմալիում (վստահ եմ` Սոմալիում չկան նման անգրագետ «օբյեկտներ»):

Կոպիտ խախտում է, այդ թվում քրեաիրավական Սահմանադրության փոփոխության իրացումը առանց ՍԴ դիրքորոշումը պարզելու: Թող դա շատ լավ հիշի»: