ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ում գլխավորած պատվիրակությունը հունվարի 22-26-ը գործուղվելու են  Իրանի Իսլամական Հանրապետություն, Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Պարոն Քերոբյան, հունվարի 28-ը ոչ աշխատանքային է, բայց Դուք աշխատում եք, շատ գործ կա անելու։ Ես էլ եմ գալու», - ասաց այսօր օգնականս։

Օգտատերերը ոչ միանշանակ են ընդունել նախարարի գրառումը:

«Իսկ այդ աշխատանքների մեջ ներառե՞լ եք թշնամիների հետ տնտեսական առևտրային կապերի հաստատման հարցը
եթե այո ուրեմն ավելի լավ է հանգստանաք... պետք չի աշխատեք...»,- գրել է օգտատերերից մեկը:
 
Մյուսերն էլ արձագանքել են.
 
«Շեֆի խաթր ի հեճուկս աշխատանքային օրենսդրության գործի գնացող օգնականներից ու առհասարակ այդպիսի հիմնարկներից հետամնաց, արևելյան, ստրկատիրական ու ոչ-պրոֆսիոնալ հասարակության մենթալիտետի հոտ ա գալիս, ու բոլորովին դրական երևույթ չէ»:
 
«Մենք նման ոճի պոպուլիստական «հեծսնիվով՝ գործի», «երեխսներին՝ պաղպաղակ», «մետրոյով՝ տուն», «հպարտ քաղաքացու անձնագիր» ու այլ տրյուկներին արդեն ծանոթ ենք։
Դրա փոխարեն ուշադրություն դարձնելու ենք բացառապես զարգացման ծրագրերին ու գրանցած արդյունքներին»։
 
«Այ քեզ օգնակաաաան, ապրեք շատ, նախկինները ոնց չէին մտածում նման ստատուսներ գրել։ Ժամանակին վարչապետին էլ եմ ասել, որ գա իմ խմբում ադմին, հիմա էլ ձեր մեջ եմ նկատում էդ ձիրքը, բերեք էս նախարարություն բան թողեք, եկեք ադմին դառեք հավես բաներ գրեք, խաղեր կազմակերպեք...»: