Հունվարի 13-ին, ժամը 18:15-ին «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված պատերազմի հետևանքով առաջնագծում զոհված մեր հերոսների։
Եռաբլուրում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն և կհնչեն շարականներ։
Բոլորս հավաքվենք և մեր հարգանքի տուրքը մատուցենք մեր այն հերոսներին, ովքեր իրենց կյանքը չխնայեցին հանուն հայրենիքի: