Պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Պետություն =» տարածք + մարդիկ + պետական կառավարում =» արդյունք = ստեղծված արժեք կամ այլ կերպ՝ նյութական ռեսուրսներ + մարդկային ռեսուրսներ + պետական կառավարում =» արդյունք

 

Կարծում եմ բոլորին հասկանալի և պարզ բանաձև է: Տարիներ շարունակ մարդկանց թիվը նվազում էր, կառավարման որակն էլ վատանում: Անցյալ տարի բանաձևից պակասեց նաև տարածքը, որպես գլխավոր նյութական ռեսուրս: Հիմա ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս պետք է լինի, որ մեր վիճակը լավանա, որ աճ ու զարգացում ունենանք:

Միակ լուծումը այս պահին, միջնաժամկետում և երկարաժամկետում կառավարման որակի փոփոխությունն է: Եթե չանցնենք որակյալ պետական կառավարման, ոտքի չենք կանգնելու, եղածն էլ ենք կորցնելու:

Նշանակալի դերակատար քաղաքական ուժերը ցանկացած պլան մտածելիս սա պարտադիր պետք է հաշվի առնեն: Այլապես չի ստացվելու: Նիկոլը էսօր կա վաղը չէ, բայց իր վատ կառավարմամբ ստեղծված վիճակը առանց իրեն էլ մնալու է և լուծումներ է պահանջելու»: