Երևանի քաղաքապետարանի 2020թ. ծրագրով մայրաքաղաքում շարունակվում է 500 վերելակների փոխարինման գործընթացը: Դրանցից 251-ն արդեն տեղադրված է: Կապալառու կազմակերպությունը տեղեկացրել է, որ մնացած 249 վերելակները արտադրողից ձեռքբերված են և ուղարկվել են Հայաստան: Նշենք, որ վերջին երեսուն տարում Երևանում փոխարինվել էր շուրջ 20 վերելակ։

Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից: