Hraparak.am-ը գրում է․

Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի նախկին վարսավիրը` Սոֆյա Խուդոյանը, քննադատական ու նվաստացնող մեկնաբանություններ են անում իր նախկին շեֆի գրառումների տակ: Դրանք, սակայն, Աննա Հակոբյանը հեռացնում է: Սոֆյան էլ ամեն անգամ նորն է գրում: Ահա դրանցիղ մեկը, որտեղ նա վարչապետի տիկնոջն ասում է. «Մի ջնջիր, նորից ու նորից կգրեմ, մինչև ուշքի գաս, Աննա: Շրջայցերի ժամանակ նամուսդ թե գտնես` զանգիր, վերադարձրու զարդերս ու վճարիր պատվիրալդ հագուստի գումարը: Ամոթ ա: Մի ջնջիր»:

 

Հիշեցնենք, որ այս նույն վարսավիրը ընդամենը երկու տարի առաջ` 2018-ի մայիսին, երբ Նիկոլ Փաշինյանի հետ մեկնել էինք Մոսկվա` գործուղման, վերադարձին մեզ հետ կռիվ էր անում, թե ինչու ոտքի չկանգնեցինք օդանավի մեջ, երբ «առաջին տիկինը» մոտեցավ: Այսօր նա, այլևս չհանդիսանալով Աննա Հակոբյանի վարսավիրը, պարբերաբար կոշտ քննադատության է ենթարկում վարչապետի տիկնոջը: