Վահե Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Եկեք խոսենք փաստերով:

Սքրինշոթը Google Maps-ից է. ՀՀ-Ադրբեջան սահմանի Սոթքի հատվածն է. կանաչ գիծը սահմանն է, կարմիր նշանով նշված է այն կետը, որտեղ մերոնք դարպաս էին դրել օրերս, դրա հարեւանությամբ էլ «բարի գալուստ Արցախ» գրությունն է: Այդ դարպասը բացելով՝ ադրբեջանցիներն այսօր առաջ են շարժվել ոլորաններով, ինչը կարելի է տեսնել նաեւ տարածված տեսանյութում: Ինչպես տեսնում ենք, բուն սահմանը 3.2 կմ դեպի արեւմուտք է, իսկ դրանից արեւելք՝ աջ, Ադրբեջանի տարածքում է մնում Սոթքի ոսկու բաց հանքավայրի մի մեծ մասը, ինչպես նաեւ որոշ արտադրական շինություններ (կարմիր շրջանակի մեջ)»։