ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում հատված է հրապարակել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և փոխվարչապետի վարորդի զրույցից.

«- Էս մեր պետ. նախարարն ա:
– Կարևոր չի։
– Էս էլ Հայաստանի փոխվարչապետն ա։
– Քո գործն էլ կարևոր չի։
– Տարածքային կառավարման նախարարն ա։
– Չէ, կարևոր չի։
– Ո՞նց կարևոր չի, Սիսիանում ասֆալտի կարիք չկա։
– Ասֆալտն ի՞նչ եմ անում, տանկս գրունտովկա էլ ա լավ գնում։ Բա քո անունն ինչ ա՞։
– Սարո ա անունս։
– Քո գործն ինչ ա՞։
– Վարորդն եմ փոխվարչապետի։
– Այ քո գործը կարևոր ա։
Թեքվում ա դեպի Թորոսյանը.
– Իսկ դու ինձ «օտկազ» արեցիր Գորիսում։
– Ի՞նչ եմ քեզ «օտկազ» արել։
– «Օտկազ» ես արել էլի։
– Հաաա, հիշեցի, բինտիդ վրա դեռ արյունը չէր չորացել, ուզում էիր հետ գայիր։ Փաստորեն, եկար»,-գրել է նա։