Այսօր եզրափակվեց Սահմանադրական դատարանի շուրջ ընթացող հերթական գործընթացը, որի արդյունքում ամբողջացվեց հեղինակազրկված ու վարկաբեկված մարմնի ձևավորումը:

 

Կարող ենք արձանագրել, որ ի դեմս գործող Սահմանադրական դատարանի՝ ունենք գործադիր իշխանության դատարան, որն ի զորու չի լինելու իրականացնել իրապես սահմանադրական արդարադատություն:

 

Այսպիսի արդյունքը բացառապես պայմանավորված է դատական համակարգի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի ունեցած պատկերացումներով:

Վարչապետն ինքն է որոշել, որ մենք պետք է ունենանք այսպիսի Սահմանադրական դատարան:
Ավելի ուշ առավել ընդարձակ կանդրադառնամ դատական համակարգի պերճանքին ու թշվառությանը…