Ֆեյսբուքյան «Հաղթանակած» էջում «Հաղթանակած Մայիս» խորագրով տեսահոլովակ է հրապարակվել՝ նվիրված Արցախյան հաղթանակի հերոսներին։

 

Տեսահոլովաին կից գրառման մեջ ասվում է.

«Ձեռքեր, որ նոր են զենք բռնել, ուժ կունենան ծաղիկ տանել ...

Հաղթանակած ազգի և հերոսների արժանավայել և արժանապատիվ սերունդն ենք...

Սերունդ, որ ժառանգել է իր պապերից մի բուռ, մի սրտաչափ հող ու պատասխանատու է այդ հողի յուրաքանչյուր հատվածի համար ...

Մենք ժառանգել ենք Հաղթանակ, ու արժանի զավակը պիտի լինենք մեր հաղթանակները կերտած, մեզ խաղաղ երկինք նվիրած, մեզ` մեր հողի վրա ապրելու իրավունքը վերականգնած հերոսների ...

Երկիրը, որի սահմանները գծված են արյունով, հաղթանակներում անսասան պիտի մնա ....

«Իմ սեր Արցախ» ստեղծագործությունը նվիրված է Արցախյան հաղթանակի հերոսներին:

Խոսք` Վահան Անրեասյանի

երաժշություն` Արթուր Գրիգորյանի

Կատարում է Արթուր Գրիգորյանը»։