Արդեն երկու օր է ինչ հայտնի է, թե ով է մեր երկիրը ներկայացնելու Եվրատեսիլում ու լիքը մարդիկ փորձում են էլի ցեխ շպրտել Եվրատեսիլի վրա, բայց ախր իրականությունը էնա, որ Եվրատեսիլը արդեն շուտվանից Եվրատեսիլի վրա ինչքան ցեխ ասես շպրտվել է։
Եվրատեսիլը վերջին 5 տարում միայն մի ֆունկցիա է կատարում․ այն է տաևրվա ինչ որ մի օր Եվրոպային հիշեցնում է, որ գոյություն ունի "Հայաստան" անունը,․ իսկ Եվրոպացի քաղաքական գործիչներին էլ հնարավորություն է տալիս մի երկու մեսիջ ուղարկել հայաստանյան քաղաքական շրջանակներին։
Նախորդ տարի էլ էս տարի է մենք մասնակցում ենք նրա համար որպեսզի տեմպից չընկնենք ու էնքան որ մեր դրոշը երևա։
Եվրատեսիլի վրա ծախսված փողերը բոլոր ժամանակներում էլ եղել է անիմաստ ու հիմա էլա անիմաստ ու սրանից հետո էլա լինելու անիմաստ։
Էս անգամ գոնե մեր մասնակիցը ստիպված չի լինի առանց լիֆ հագնվել որպեսզի ուշադրություն գրավի, եկեք դրանով ուրախանանք ու քանի որ այլընտրանք չունենք․ մեկա մասնակցում ենք, եկեք երկրպագենք մեր մասնակցին ով էլ ուզումա լինի, իսկ անձնական աբիժնիկությունները ու անձնական նախանձը թողենք մի կողմ․․․
Ինչ էլ չլինի դա մեր երկիրնա, ինքը ներկայացնումա մեր երկիրը ու բոլորս էլ կուզենք որ ինքը մեր դրոշը բարձր պահի։

Առաջ դեպի հաղթանակ․․․ թուլացեք ու փորձեք հաճույք ստանալ, իսկ հակառակ դեպքում ունեք այլընտրանք․․․ ուղղակի հեռուստացույց չեք միացնում