11:08
«Արմեն Սարգսյան ջան, քթիցդ գալու է, փոշմանելու ես, որ բրիտանական լորդի կյանքը որոշեցիր Հայաստանի քաղաքացու հաշվին վարել, ուղղակի փոշմանելու ես»

Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հանրապետության նախագահի պաշտոնը վայելող Արմեն Սարգսյանն առիթը բաց չի թողնում համալսարանական ներկայանալու համար: Օրեր առաջ ԵՊՀ Ուսանողական խորհրդի նախագահին ողջ համալսարանի աչքի առջև ձեռնաշղթաներով ապօրինի բերման ենթարկեցին:

Նախագահի պաշտոն ունեցող ԵՊՀ շրջանավարտ ու ամբիոնի նախկին վարիչ, ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի նախկին կոմսոմոլի քարտուղար Արմեն Սարգսյանն ասելիք ու անելիք չունի՞ դեպքի կապակցությամբ, թե՞ վախենում է, որ վարչապետ Փաշինյանը կջղայնանա ու իրեն կզրկի հարկատուների հաշվին ոչինչ չանելու և էլիտար լորդի կյանքով ապրելու հաճույքներից:

Չնայած, եթե սահմանադրականության երաշխավորը հարկատուների հաշվին իր կենցաղային վայելքները սահմանադրականության հետ բարտեր է անում` ստորագրելով ՍԴ դատավորներին կաշառելու օրենքը և փաստացի վարչապետ Փաշինյանի ռեպրեսիվ ապարատի առաջ կանաչ լույս վառելով ՍԴ նախագահին ու ՍԴ դատավորներին կալանավորելու համար, ինչի՞ մասին է խոսքը. ի՞նչ Համալսարան, ի՞նչ ուսանող, ի՞նչ մարդու և քաղաքացու տարրական իրավունքներ:

ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի նախկին կոմսոմոլի քարտուղարին կողքից մեկը պետք է հուշի, որ հարկատուի տված աշխատավարձով ձրիակերությամբ զբաղվելն ու հարկատուների փողերով սեփական բիզնես գործերով արտասահմանյան վոյաժներն անհետևանք չեն մնալու:

Կոպեկ-կոպեկ վերադարձնելու է` տոկոսներով: Իսկ եթե կարծում է, թե միայն ֆինանսական փոխհատուցմամբ պրծնելու է կամ ինչպես նախորդ անգամ` հիվանդության անվան տակ ճողոպրելու է, ապա չարաչար սխալվում է: Արմեն Սարգսյան ջան, քթիցդ գալու է, փոշմանելու ես, որ բրիտանական լորդի կյանքը որոշեցիր Հայաստանի քաղաքացու հաշվին վարել, ուղղակի փոշմանելու ես»:

 



ՆՄԱՆ ՆՅՈՒԹԵՐ

Առաջարկում ենք նաև
Լրահոս