Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Լիտվայի նախագահական նստավայրում հանդիպել է նախագահ Գիտանաս Նաուսեդայի կնոջ՝ Դիանա Նաուսեդիենեի հետ:
Այդ մասին նա հայտնել է Ֆեյսբուքյան իր էջում՝ հրապարակելով լուսանկարներ եւ գրելով.
«Վիլնյուսում վերջին հանդիպումս Լիտվայի նախագահական նստավայրում էր՝ նախագահ Գիտանաս Նաուսեդայի կնոջ՝ Դիանա Նաուսեդիենեի հետ:
Հ.Գ. Բոլոր հանդիպումների մանրամասները եւ պաշտոնական լուսանկարները երեւի հասանելի կլինեն վաղը՝ մամուլի հաղորդագրությունների տեսքով»: