Քչերը գիտեն, որ Ստալինյան ռեպրեսսիաների մի քանի փուլ է եղել։ Ընդ որում՝ սխալ է ասել 37 թվի ռեպրեսսիաներ՝ որպես առանձին երևույթ։ Իրականում՝ 30ականներին եղել է ռեպրեսսիաների երկու ալիք՝ 1937-1939թթ և 1939-1940թթ։

Ի՞նչն է ուշագրավ։ Առաջին՝ 1937-1939թթ փուլը, որը հայտնի է որպես Եժովշչինա, իրոք բեսպրեդել էր։ Մարդկանց հաճախ ձերբակալում, աքսորում ու գնդակահարում էին անհիմն մատնագրերի հիման վրա։ Փուլն իր անվանումը ստացել էր ՆԳ ժողովրդկան կոմիսսար Եժովի «պատվին»։ Էս փուլում իրոք բազմաթիվ անմեղ մարդիկ կործանվեցին ու տուժեցին։

Մյուս փուլը՝ 1939-1940թթ նշանավորվեց նրանով, որ սկսեցին պատժել հենց էն կլյաուզնիկներին, ովքեր, դանոսներ գրելով, նեղ շահադիտական նպատակներ էին հետապնդում, կամ էլ' վրեժ էին լուծում։ Ի դեպ, էս փուլում, ի թիվս այլ սրիկաների, ձերբակալվեց ու գնդակահարվեց ինքը՝ Նիկոլայ Եժովը։ Այս փուլի վերջում ու հատկապես՝ Հայրենական պատերազմի սկսվելով, բավականին մեծ թվով մարդիկ, ովքեր տուժել էին Եժովշչինայի պատճառով ռեաբիլիտացվեցin ու շարունակեցin ծառայել պետությանը։ Նրանցից մեկը լեգենդար մարշալ Կոնստանտին Ռոկոսսովսկին էր։

Հա՛, ինչու այս պատմական էքսկուրսն արեցի․․․ Տղե՛րք, մի՞թե դուք կարծում եք, որ դուք ձեր Սասուն Խաչատրսյաններով, կոռումպացված ու վերբովկա արված ԿԳԲշնիկներով ու կլյաուզնիկ արմանբաբաջանյաններով ավելի խորամանկ ու անխորտակելի եք, քան Եժովը ու Եժովշիչնայի ժամանակ առաջին պլան եկած կլյաուզնիկները։ Չե՞ք վախենում։ Իրո՞ք չեք վախենում։