14:33
«Այս ամենը պարզելու համար պետական բյուջեից ծախսվել է 400 հազար ԱՄՆ դոլար»

Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաստորեն Ամուլսարի թեմայով դրաշակ դարձած քրեական գործով որևէ մեկի նկատմամբ քրեական հետապնդման հիմքեր չկան։ Փաստացի պարզվեց, որ հանքի շահագործման լիցենզիան կոռուպցիոն ճանապարհով չի ստացվել։

Որքան հասկացա, միջազգային փորձքաննությունը պարզել է, որ Ամուլսարի հանքի շահագործումը չի սպառնում Ջերմուկի տաք հանքային ջրերին։

Նույն փորձաքննությունը եզրակացնում է նաև, որ Սևանի ջրերի աղտոտման վտանգ էլ չկա։

Այս ամենը պարզելու համար պետական բյուջեից ծախսվել է 400 հազար ԱՄՆ դոլար, արդյո՞ք արդարացված էր նման ծախսերը՝ չեմ կարծում։
Հիմա կլսվեն հայտարարություներ, որ արված միջազգային փորձաքննությունը իսկական միջազգային փորձաքննություն չէր, հիմա տիեզերական փորձաքննություն է պետք»։

 

 


Առաջարկում ենք նաև
Լրահոս