Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ դիտարկում ես վերջին մեկ֊երկու տարիների միջազգային լրահոսը, գալիս ես կոնկրետ եզրակացության.

Մենք գլոբալ հիբրիդային քաղաքացիական պատերազմի փուլում ենք միաժամանակ աշխարհի մի շարք կետերում, ու կառավարելի քաոսի այդ վիճակը հանգեցնելու է սուվերենիտետի ավանդական ընկալման խորքային փոփոխության, միջազգային իրավունքի հիմնարար տրանսֆորմացիայի, որոշ պետությունների սահմանների վերաձևման, որոշների վերացման։

Սա ֆունդամենտալ կազդի ազգային շահ, քաղաքացիական հասարակություն, ազգային անվտանգություն հասկացությունների վրա ևս՝ դրանք դարձնելով ավելի անորոշ, բարդ մեկնաբանելի»: