«ԱԴԵԿՎԱԴ» ՀԿ ղեկավար Արթուր Դանիելյանն, անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի գրառմանն, իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Աբրահամյան Գայանեն բացահայտեց, թե ինչ պատրվակով են մեր վրա հերթական գործը փորձում շինեն: Սա էլ էդ ԱԺ պատգամավոր դարձած ադրբեջանական քարոզչություն տարածող Սորոսի վաստակավոր գործակալ Գայանեի ստատուսի սքրինը:
Գայանեն, իհարկե, ստում է և էդ «համբալներին» բնորոշ կերպով զրպարտում է: Հենց էս պահին մեր իրավաբանները ուսումնասիրում են իրեն՝ դատական կարգով պատասխանատվության կանչելու հարցը»: