Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանին դարձրեց քաղաքական գործոն։
Նա համառորեն թույլ չի տալիս փակել նախկին իշխանությունների էջը, քանի որ իրեն շատ հարմարավետ է զգում անցյալի հետ պայքարում։
Նա քաջ գիտակցում է, որ անզոր է ապագայի ուժերի հետ պայքարում և խուսափում է ապագայի քաղաքականությունից։
Մենակ չեմ հասկանում, թե ինչո՞ւ է անցյալի հետ պայքարում թիրախ ընտրվել միայն Ռոբերտ Քոչարյանը։
Միգուցե Փաշինյանը կբացատրի՞ այս կազուսը, կամ էլ կհայտարարի, որ ինքը չի միջամտում քննչական մարմինների աշխատանքներին…
Տեսնենք, առաջիկայում պարզ կլինի»: