Տիգրան Աթանեսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Երևան քաղաքի դատախազությունը այս քրեական գործի մի շարք մասերը կարճելու կամ վերաորակելու փոխարեն, շտապել է հաստատել մեղադրական եզրակացությունը և այն երրորդ փորձից ուղարկել է դատարան:
Այն, որ դատախազությունը հավուր պատշաճի չի ուսումնասիրել քրեական գործի նյութերը վկայում է միայն այն հանգամանքը, որ Դավիթ Համբարձումյանի վրա առկա մեղադրանքով մեխանիկորեն տարածվում է Համաներումը, սակայն համաձայն է նա, որ այդ հիմքով քրեական հետապնդումը դադարեցվի, թե՝ ոչ, ոչ մեկ Դ.Համբարձումյանին անգամ չի էլ հարցրել:
Դե պատկերացրեք, թե գործը իրականում ինչ վիճակում է և ինչ «ապացույցներ» կան այդ գործով:
Ինչևէ, կհանդիպենք դատարանում»: