Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Արթուր Դանիելյանենց հերթական անգամ փաստացի ազատությունից զրկել են (ժողովրդական լեզվով ասած՝ ձերբակալել)։ Այս անգամ՝ Գորիսի մատույցներում։
Ոստիկանական կամայականությունները փաստորեն ձեռք են բերել համակարգված և հստակ թիրախավորված բնույթ։
Թե ինչու են ՀՀ իշխանություններն այսքան դաժանորեն իրենք իրենց վնասում, գիտությանը դեռևս անհայտ է»։