ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Երբ մարդը վատ վիճակում նստում է մեքենայի ղեկին, կապ չունի խմած է, վատառողջ, հոգնած թե անքուն, մեքենայի ուղեւորները շատ անհանգիստ են լինում թե տվյալ վարորդի համար, եւ իրենց համար, որ հայտնվել են կախվածության մեջ լուրջ խնդիրներ ունեցող մարդուց։

 

Բոլոր կատակներն ու հեգնանքները մի կողմ։ Լսելով այսօր վարչապետին՝ ես շատ անհանգիստ եմ թե մեր երկրի համար, թե բոլորիս համար, թե երկրի ղեկը բռնազավթած մարդու համար։

Նա կորցրել է կապը իրականության հետ։ Եւ երկրի ներսում, եւ դրսում։

Կողքը մեկը չկա՞, որ ուղիղ դեմքին նայելով ճշմարտությունն ասի, բացատրի, համոզի, պնդի, վերջիվերջո։

Ո՞նց անենք, որ նա գոնե Արցախից չխոսա եւ Արցախի խնդրով չզբաղվի»։