Հունիսի 3-ին Միլանի Արդարադատության պալատում սկսվել է Եվրոպական խորհրդի իրավական հարցերի և մարդու իրավունքների խորհրդարանական հանձնաժողովի նախկին նախագահ Լուկա Վոլոնտեի դեմ դատական գործընթացը: Նա մեղադրվում է Ադրբեջանի իշխանություններից խոշոր կաշառքների ստացման մեջ ԵԽԽՎ մյուս պատգամավորներին կաշառելու նպատակով:
Իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեն «խավիարային դիվանագիտություն» միջազգային սկանդալի մասնակիցներից է, որը հետաքննում է «Կայունության եվրոպական նախաձեռնություն» միջազգային ՀԿ-ն:
Նա մեղադրվում է Ադրբեջանից 2.3 մլն եվրո ստանալու մեջ, որը ծախսվել է ԵԽԽՎ մի շարք պատգամավորների կաշառելու համար 2013-ի հունվարին Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին զեկույցի տապալմամն նպատակով: