ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Շուրջ մեկ տարի է ասում եմ...
• Ադրբեջանի նկատմամբ ավելորդ հանդորժողականության և կեղծ խաղաղասիրության քարոզը վտանգավոր է:
• Չնայած իշխանության պնդումներին՝ պարզ դարձավ, որ Ալիևը ոչ կիրթ է և ոչ էլ՝ նորմալ:
• Անթույլատրելի է հրաժարվել Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի օրակարգերից, որի իրականացումը ձեռնտու չէր Ադրբեջանին:
• Պետք է շարունակել նախորդ իշխանության կոշտ դիրքորոշումը բանակցային գործընթացում, այլ ոչ թե առանց հստակ հայեցակարգի և օրակարգի վերելակներում պայմանավորվել Ալիևի հետ:
• Դատապարտելի է հնարավոր ռազմական բախման կամ պատերազմի վերսկսման մեղավոր հռչակել Հայաստանի և Արցախի որոշ «դավադիր» ուժերի:
Բայց ասողին լսող էր պետք:
Նախօրեին «կիրթ և նորմալ» Ալիևի ԱԳՆ-ն շփման գծում մարդկային կորուստների միակ մեղավոր հայտարարեց հայկական կողմերին:
Հ.Գ.
Տղերք, հերիք է ինքնագոլ խփեք Հայաստանի դարպասը»: