Քիչ անց կընտրվի ԵԿՄ նախագահ։ Մինչ այդ համագումարի ընթացքում ընտրեցին նախագահական և քարտուղարական կազմ։ Սասուն Միքայելյանն իր ելույթում անդրադարձավ առաջիկա անելիքներին ու ծրագրերին։

Խոսքով հանդես եկավ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կարևորելով ԵԿՄ դերն ու նշանակությունը։ Խոսելով Արցախյան հարցի լուծման մասին՝ վարչապետը կարևորեց Ղարաբաղի մասնակցությունը բանակցային գործընթացին.

«Ղարաբաղի հարցի լուծումը կարող է որոշել մեկ սուբյեկտ, ավելի ճիշտ երեք սուբյեկտներ, նրանք ժողովուրդներն են։ Հետևաբար հարցի լուծմանը պետք է գնալ ժողովրդին համընթաց։ 21֊րդ դարը մերն է և մենք պետք է ամուր կանգնենք։ Եվ ուրեմն՝ կեցցե ազատությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցե Արցախի հանրապետությունը, կեցցե Երկրապահ կամավորների միությունը, կեցցենք մենք և մեր երեխաները, որ ապրելու ենք ազատ և երջանիկ Հայաստանում»,֊ հայտարարեց Փաշինյանը։