Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

«Մաշտոցի պողոտայի բողոքի ակցիայի ընթացքում արձանագրված միջադեպի արդյունքում 1 ոստիկան և 1 քաղաքացի տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Ոստիկանության աշխատակիցը՝ Ա. Կ., 1992 թվականի ծնված, ստացել է գլխի շրջանի վնասվածք, վիճակը գնահատվում է բավարարար:

Քաղաքացին՝ Հ. Ս. 1953 թվականի ծնված, ստացել է գոտկային շրջանի վնասվածք, վիճակը գնահատվում է բավարար:

Երկու տուժածներն էլ ներկա պահին գտնվում են հետազոտությունների փուլում, լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրենք քիչ ուշ»: