Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ներկայացրել է ԴՆԹ հետազոտության արդյունքները, որը նա հանձնել է ԱՄՆ–ում` նպատակ ունենալով վերջակետ դնել իր ազգության հետ կապված վեճերին, ինչի ժամանակ չեն բացառում նաև  նրա հայ լինելը։

Ինչպես իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքական գործիչը, գենետիկ թեստի արդյունքներով նա 98.3% վրացի է։ 

«Ես գրեթե 99%–ով վրացի եմ և 1%–ով` հույն։ Այդ թեստը հստակ պարզում է նախնիներին պատկանելությունը ամենաքիչը վերջին հազար տարվա ընթացքում։

Տարածաշրջանի այլ ժողովուրդներից մի կաթիլ արյուն չունեմ։ Ավելին, երկար դարերի ընթացքում նախնիներս ընդհանրապես ոչ մեկի հետ չեն խառնել մեր արյունը, ես առաջինն եմ խախտել այդ ավանդույթը` եվրոպացու հետ ամուսնանալով»,–գրել է Սաաակաշվիլին և տեղադրել թեստի արդյունքների լուսանկարը։