12:09
Դպրոցների և մանկապարտեզների աշխատանքները դադարեցնելու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Դպրոցների և մանկապարտեզների աշխատանքները 10 օրով դադարեցնելու մասին լուրերն իրականության չեն համապատասխանում: Այդ մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«Համացանցում ակտիվ կեղծ տեղեկատվություն է տարածվում, թե իբր հրահանգվել է դպրոցների և մանկապարտեզների աշխատանքները դադարեցնել 10 օրով:

Պաշտոնապես հայտարարում ենք, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- նշել է Նիկողոսյանը:

Առաջարկում ենք նաև
Լրահոս