ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Նախօրեին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն վտանգավոր և անթույլատրելի հայտարարություն է արել՝ հայ-թուքական հարաբերությունները ուղղակի կապելով արցախյան կարգավորման հետ։

1.Արցախյան կարգավորումն ու հայ-թուրքական խնդիրը երկու տարբեր գործընթացներ են ու դրանց մեկը մյուսի հետ կապելը անթույլատրելի է։

2.Հայաստանի նոր իշխանությունը պարտավոր է խիստ արձագանքել Չավուշօղլուի այս անհեթեթությանը։

3.Թուրքիան անելիք չունի Արցախի հարցում, դրա համար կա ԵԱՀԿ համանախագահություն։

4.Արցախի անկախության միջազգային ճանաչումն ընդամենը ժամանակի հարց է։

5.Թուրքիայի՝ նախապայմաններ թելադրելու քաղաքականությունը դատապարտելի է։

Հ.Գ. Ինչո՞ւ է լռում մեր ղեկավարությունը»: