Որևէ քաղաքական համակարգում չկա որևէ թիմ, որի դեմ հակախաղ չլինի: Մոլորություն և առաջին հերթին ինքնախաբեություն է այն թեզը, որը ենթադրում է, թե կան քաղաքական ուժեր/թիմեր «ում դեմ խաղ չկա»:
Այս պարագայում մրցակիցների հակախաղը սկսվում է քո՝ այդ թեզին հավատալու վայրկյանից:

Մեր քաղաքական դաշտում եղել են նման ուժեր, ովքեր հենց այդ թեզի վրա սայթաքել են: Իշխանության ավելցուկը վտանգավոր ինքնավստահության պաշար է տալիս ուժերին, որից հետո սկսվում են սայթաքումները: Իսկ սայթաքումները այս պայմաններում ավելանում են «ձնագնդու էֆեկտի» տրամաբանությամբ:

Իշխանության գերկենտրոնացումը դիտարկել միայն լիազորությունների ավելացման դաշտում և մոռանալ պատասխանատվության մասին, անկախ ժողովրդիդ գիտակցության մակարդակից, շատ վտանգավոր է հենց տվյալ քաղաքական ուժի ումրութայն ու արդյունավետության տեսանկյունից:

Ինչ-որ մի փուլից հետո դու սկսում ես կտրվել իրականությունից և կորցնում պրոցեսների նկատմամբ վերհսկողությունը. արդյունքում՝ հայտնվում ես խաղից դուրս վիճակում:
Այս պարագայում իշխանազրկումը զուտ ժամանակի հարց է: