Մադրիդյան թարմացված սկզբունքներ

ԱԺ-ում թեկնածություն առաջադրած կուսակցություններին հարցում արեք «Մադրիդյան սկզբունքների» վերաբերյալ իրենց կողմնորոշման մասին։ Այն կուսակցությունը, որը կողմ է այս սկզբունքներին՝ պետք է մերժվի ժողովրդի կողմից։

Այս սկզբունքները որպես ելակետային հիմք ընդունված է Հայաստանի կողմից, և Ադրբեջանի հետ բանակցությունները հենց այս սկզբունքների շուրջ է ընթանում։ «Մադրիդյան սկզբունքները» Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության» կապիտուլյացիայի հայտարարություն է:

Ահա այդ սկզբունքները, որը մեզ փոխանցեց Արամ Գաբրիելյանը (շնորհակալություն նրան)։

Ահա դրանք՝

•Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության տակ,
•Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ, նրա անվտանգության և ինքնակառավարման երաշխիքների տրամադրումով,
•Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցք,
•Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա սահմանում իրավականորեն պարտադիր կամարտահայտման միջոցով,
•Ներքին տեղահանված եւ փախստականների' իրենց բնակության նախկին վայրերը վերադառնալու իրավունք,
•Անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն նաեւ խաղաղապահ գործունեություն։