Անհասկանալի է որոշ կուսակցությունների վարքը, որոնք հայտարարում են, թե պատրաստ չեն արտահերթ ընտրություններին: 20 տարի իշխանություն և մի տասը տարի էլ կոալիցիոն փորձ ունեցող կուսակցությո՞ւններն էլ հայտարարեն, թե պատրաստ չեն ընտրություններին: Բա այդ դեպքում, դուք ինչի՞ համար եք ստեղծված, եթե ամենակարևոր քաղաքական գործընթացին պատրաստ չեք: Բա ձեր կուսակցության բջիջները, կազմակերպական կառուցվածքը, տարատեսակ ստորաբաժանումներն ինչի՞ համար են, միայն տեղերում ցուցակներ կազմելու ու տասովշիկներ բուծելու՞: Կուսակցությունը, եթե քնից էլ արթնանա, պետք է պատրաստ լինի ցանկացած ընտրության:

Քաղաքական գործընթացն ի վերուստ գծագրված սխեմա չէ, որին դուք լավ սովորել էիք ու արդեն կարգին հարմարվել դրան: Հիմա սոցիալ-քաղաքական իրականությունը փոխվել է, որը որակական այլ գործընթաց ու մոտեցում է ենթադրում: Իսկ ով պատրաստ չէ դրան, ուրեմն թող լուծարվի և դաշտը թողնի պատրաստներին: