Փաստորեն, երբ ասում էին ողջ հայ ժողովուրդը, ի նկատի ունեին 40-42 տոկո՞սը…Ընդորում, դրա մի որոշակի մասն էլ իշխանությունների բնորոշած սևերն են, հակահեղափոխականները…Այն էլ այսքան օլիգարխներին, նախկիններին պատեպատ խփելով, ասֆալտին պառկացնելով, նյարդային ելույթներով, ուղղորդող լայվերով, հարցազրույցներով, ժողովրդահաճո շոուներով, ընտրակաշառքներով՝ տաքսիստների, խրոնիկ խախտողների տուգանքները ներելով, հարկերը վերացնելով և այլ ամբոխահաճո որոշումներով և քայլերով:


Այլևս ոչ մեկն իրավունք չունի ժողովրդի անունից խոսել…Իսկ համեմատաբար խաղաղ անցավ որովհետև նախկին «լաչառ» ընդդիմադիրները կամ ավելի ճիշտ ընդդիմություն, որպես այդպիսին չկար և հաբռգած թաղային հեղինակությունները, ապերոները չկային…

 

Ռոբերտ Մելքոնյան