Կրոնական կողմնորոշումից ելնելով քաղաքացուն աղանդավոր պիտակելը ոչ միայն հակաիրավական է, այլ նաև՝ միջնադարյան խավարամտության վառ դրսևորում: Ի դեպ, այդ ձևակերպումը նաև հակագիտական է:
Հայկական թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը սահմանադրական կարգը վերադարձրեց քաղաքացիներին: Եվ ուրեմն՝ եկեք պահպանենք այդ նույն սահմանադրության բարձրագույն արժեքները, այս դեպքում՝ քաղաքացու խղճի և դավանանքի ազատության իրավունքը: