Միացյալ Նահանգների հիմնադիր հայրերից մեկը՝ Բենջամին Ֆրանկլինը, մի անգամ մոտավորապես այսպես է նկարագրել Սահմանադրության դերը․ «Ժողովրդավարությունն այն է, երբ երկու գայլ եւ մի գառ պարզ քվեարկությամբ որոշում են, թե այսօր ճաշին ում են ուտելու... Այնինչ Սահմանադրությունը թույլ է տալիս գառանը մասնակցել այդ քվեարկությանը լավ զինված»։
1995-ից ի վեր մեզ մոտ՝ Հայաստանում, գայլերը պարզ քվեարկությամբ որոշել են գառան ճակատագիրը, եւ որեւէ Սահմանադրություն երբեք չի պաշտպանել գառանը։ Կհարցնեք՝ ինչու... Ո՞նց թե ինչու․ գայլերն են մշակել մեր բոլոր սահմանադրությունները՝ ճաշին գառան միս ճաշակելու ակնկալիքով։