Հուլիսի 2-ի լույս 3-ի գիշերն Ադրբեջանում տեղի ունեցած էներգետիկ տեխնոգեն մեծ աղետը,որի հետևանքով Իլհամ բաբայի սույթանատը մի քանի ժամով ամբողջությամբ հայտնվեց խավարի մեջ մեծ մտածելու տեղիք է տվել մեր արևելյան հարևանների ղեկավարին...

 

Չնայած այն հանգամանքին,որ ալիևյան ԶԼՄ-ները փորձում են այս օրերին հանգստացնել հասարակությանը և մեղմել առաջին օրվա տագնապի հետևանքները հասարակության մոտ,ինչպես նաև համոզել ժողովրդին,որ երկրի բոլոր շրջաններում էներգամատակարարումը վերականգնաված է,իրականությունը ավելի դաժան է...Նախ,ազերիները շատ լավ հասկացան,որ միլիարդավոր դոլարներ զենքի և զինամթերքի վրա ծախսող Ալիևին ընդամենը մեկ վայրկայանում կարելի է ծնկի բերել,իսկ այդ գնված զենքն էլ վերածել երկաթե ջարդոնի,եթե շարքից հանես Մինգեչաուրի ՀԵԿ-ը,որն ինչպես պարզվում է մատակարարում է Ադրբեջանի էլեկտրաէներգիայի պահանջարկի 100 տոկոսը...Երկրորդը,մինչև հիմա Ազերէներջիին չի հաջողվել ամբողջությամբ վերականգնել էլետրաէներգիայի մատակարարումը երկրի ողջ տարածքում...Միայն հուլիսի 3-ի ցերեկը Բաքվի մետրոպոլիտենում կրկին էներգիայի անջատման պատճառով արգելափակվել էր 30 հազար ուղևոր...


Ատեղի առաջին իսկ օրվանից անմբանական ակտիվություն է ցուցաբերում Ադրբեջանի սուլթան Իլհամ Ալիևը....Վերջինս հուլիսի 4-ին իր մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ կատաղության տարրեր է ցուցաբերել և տարրաական հարձակվել է Ազերէնեջիի տնօրեն Փիրվերդիևի և Առողջապահության նախարար Շիրալիևի վրա՝վերջիններիս մեղադրելով անգործության մեջ...

 


Այս ամենը շատ վատ պատրաստված թատերական ներկայացում էր,որի շնորհիվ Ալիևը հասարակությանը փորձում է ապացուցել,որ իր մեղավորությունը երկրի էներգետիկ կոլապսի մեջ չկա...Այնինչ,հենց Իլհամ բաբան է մեղավոր այս ամենի մեջ...Միայն պրիմիտիվ հիմարը կարող է մտածել,որ երկրի էներգամատակարարման պահանջարկի 100 տոկոսը ապահովող ՀԷԿ-ը երբևէ խնդիրներ չի ունենալու և չպատրաստվել ֆորս մաժորային իրավիճակներին...Բացի այդ,նաև պարզվում է,որ երկրի ռազմավարական նշանակություն ունեցող օբեկտները,ինչպես նաև հիվանդանոցները գեներատորներով ապահոված չեն եղել...
Ըստ ընդդիմադիր ազերիական ԶԼՄ-ների հոսանքազրկված են եղել նաև հայ-ադրբեջանական շփման գոտում գտնվող զորամասերը ևս,չնայած նրան,որ Զաքիր Հասանովի գերատեսչությունը հերքում է այդ լուրերը...

 


Մինգեչաուրի ՀԷԿ-ում տեղի ունեցած տեխնոգեն աղետը ցույց տվեց,որ Ադրբեջանը շատ խոցելի է,իսկ այդ նույն ՀԷԿ-ն էլ Ալիևի աքիլեսյան գարշապարն է,որից անպայման օգտվելու ենք մենք՝հայերս,եթե նույն Իլհամ Ալիևը հանդգնի կրկին պատերազմ սանձազերծել Արցախի դեմ...
Իլհամ Ալիևը շատ լավ հասկացավ,որ իր վերջին շոուներից մեկը՝Ադրբեջանի բանակի 100-ամյակին նվիրված ռազմական շքերթից հետո տեղի ունեցած էներգետիկ աղետն ուղղակի զրոյացրեց այդ շքերթի նշանակությունը երկրի ներսում...Սեփական երեսը փրկելու և սեփական սխալների պատասխանատվությունից խուսափելու նպատակով,ինչպես շատ բռնապետեր,այնպես էլ Ալիևը,քավության նոխազների է գտնելու և ցուցադրաբար պատժելու է նրանց,որ սոցիում-ամբոխը բավարարված մնա...Որքան կարելի է կռահել,խիստ կպատժվի Ազերէներջիի տնօրեն Էթիբար Փիրվերդիևը, Առողջապահության նախարար Օգթայ Շիրալիևը և այլք...


Հ.Գ.Վերջին տեղեկությունների համաձայն մինչև հիմա Ադրբեջանին էլեկտրաէներգիա են մատակարարում Ռուսաստանը և Վրաստանը՝Իլհամ Ալիևի խարխլված "էներգետիկ" վարկանիշը գետնով մեկ չտալու համար...Այսինքն,Մինգեչաուրի ՀԷԿ-ը դեռ ամբողջության չի վերականգնվել...